08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆրանսիայի նախագահի թեկնածուները վերջին ելույթներն են ունեցել

Վաղը` ապրիլի 22-ին Ֆրանսիայում կկայանա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Ուրբաթը դարձավ վերջին օրը, երբ թեկնածուները կարող  էին  դեռ ընտրողներ գրավել, տեղեկացնում է “BBC”-ն:

Գործող նախագահ Նիկոլա Սարկոզին ելույթ է ունեցել Նիցցա քաղաքի բնակիչների առջեւ, իսկ նրա հիմնական մրցակից սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը որպես վերջին կետ ընտրել է Բորդո քաղաքը: Սոցիոլոգները պնդում են, որ նրանցից ոչ մեկն առաջին փուլում չի ստանա ձայների մեծամասնությունը: 2-րդ փուլը կկայանա մայիսի 6-ին` ՌԴ նորընտիր նախագահ Վալդիմիր Պուտինի երդման արարողության նախօրեին:

Վերջերս Սարկոզին հայտարարել էր, որ շնորհիվ Ռուսաստանի “ամուր ձեռքի” հնարավոր եղավ վերականգնել պետականությունը եւ տնտեսության աճը:

“Ֆրանսիայի դերը կայանում է նրանում, որ պահպանի հարաբերություններն այդ հզոր երկրի հետ, որը չնայած մեր միջեւ եղած հակասություններին, մեզ համար առաջնահերթ գործընկեր է,”-հայտնել է Սարկոզին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ