24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կոլումբիայում փորձում են փրկել կրիա-երեխային /ֆոտո/

կրիա-երեխաԿոլումբիական փոքրիկ գյուղի բնակիչները փող են հավաքում 6-ամյա տղայի վիրահատության համար: Նրա մեջքի վրայի ուռուցքը, որը կրիայի պատյան է հիշեցնում, զբաղեցնում է երեխայի մարմնի 40 տոկոսը:

6-ամյա Դիդյեն բնակվում է Կոլուբիայի հարավում: Բժիշկների խոսքով` այդ հիվանդությունը, որի ժամանակ մարդկային մարմնի վրա ելուստներ են աճում, պատահում է մոլորակի բնակչության 1 տոկոսի մոտ:

Դիդյեի մայրը պատմել է, որ երբ 2006-ին երեխան ծնվեց այդ հիվանդությամբ, ինքը պարզապես շոկի մեջ էր: Սակայն նա չի շտապել բժիշկներին դիմել` մտածելով, որ երեխայի մեծանալուն զուգահեռ հիվանդությունը կանցնի:

Երբ տարիների ընթացքում ուռուցքը մեծացավ եւ ծածկեց երեխայի մարմնի զգալի մասը, հարազատները սկսեցին խուճապի մատնվել, հատկապես, որ բժիշկների կարծիքով` այն կարող է վտանգել տղայի կյանքին, քանի որ կարող է  չարորակ ուռուցքի վերածվել:

երեխայի համար դժվարություն է ցանկացած հասարակ շարժում, քանի որ ուռուցքը մի քանի կգ  է կշռում, բացի այդ նա ծաղրանքի է ենթարկվում մարդկանց կողմից: Քանի որ ուռուցքը նմանեցնում են կրիայի պատյանի, նրան “կրիա-տղա” են անվանում: Վիրահատության համար անհրաժեշտ է 100 հազար դոլար: Բացի այդ, ուռուցքը վերացնելուց հետո անհրաժեշտ կլինի նաեւ մաշկի փոփոխության վիրահատություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ