11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Պայթյունների արդյունքում 20 մարդ է զոհվել Սիրիայում

Առնվազն 20 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Իդլիբ քաղաքի պայթյունների արդյունքում, տեղեկացնում է “BBC”-ն:

Իդլիբի պայթյունները տեղի են ունեցել ՄԱԿ-ի դիտորդների աշխատանքն սկսելու ֆոնի վրա: Հենց այսօր` ապրիլի 30-ին, ՄԱԿ-ի դիտորդական առաջին խմբի 30 անդամներն սկսում իրենց աշխատանքը: Ապրիլի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունեց, ըստ որի Սիրիա ուղարկվող դիտորդների թիվը որոշվել է հասցնել 300-ի:  Դիտորդական  խումբը Սիրիայում կգտնվի 90 օր:

Մարդու իրավունքների հարցերով դիտորդական խմբի ներկայացուցչի տվյալներով` պայթյունները տեղի են ունեցել այն շինությունների մոտ, որտեղ տեղակայված են ռազմական հետախուզությունը եւ Սիրիայի “BBC”-ի հետախուզական ծառայությունը: Բացի հատուկ ծառայությունների աշխատակիցներից տուժել են նաեւ խաղաղ բնակիչներ:

ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարը Սիրիայում` գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը, արդեն ժամանել է Սիրիա: Նրա խոսքով` “30 կամ 300, թեկուզ եւ հազար դիտորդները չեն  կարող լուծել այդ խնդիրները”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ