104-ամյա հաշմանդամ բրիտանացին նոր ռեկորդ է սահմանել /վիդեո/
Բրիտանացի 104-ամյա Փեգգի Մաքալփինը պարապլանով թռիչք է կատարել` դառնալով մոլորակի ամենատարեց բնակիչը, ով համարձակվել է նման թռիչքի դիմել:
Վերջին ժամանակներս տեղաշարժվելով բացառապես հաշմանդամի սայլակով, թոշակառուն թռիչքն իրագործել է Կիպրոսի հյուսիսում գտնվող ժայռերից մեկի վրայից` շուրջ 730 մ բարձրությունից: Թռիչքի ժամանակ նրան ուղեկցել է հրահանգիչը:
5 տարվա մեջ սա երկրորդ ռեկորդն է Մաքալփինի համար: Օդ բարձրանալ երկարակյաց կինը որոշել էր այն բանից հետո, երբ նախորդ տարի Գինեսի ռեկորդների գրքից նրանից առաջ էր անցել ամերիկյան Յուտա նահանգի 101-ամյա բնակչուհին: Այժմ Մաքալփինը Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներից սպասում է նոր ռեկորդի պաշտոնական հաստատմանը:
http://youtu.be/OUmmdixjApc