Մայիսի 9-ը` հայ եւ ադրբեջանական օրացույցներում
Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 9-ը նշվում է որպես Հայրենական Մեծ Պատերազմի, Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ Պաշտպանական բանակի օր: Այս օրը հայերիս համար եռատոն է՝ Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակ եւ Շուշիի ազատագրման եւ ԼՂ Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Մեծ հաղթանակից 47 տարի անց նույն օրը հայ ռազմիկները կրկնապատկեցին հաղթանակը` ազատագրելով պատմական Հայաստաանի 15 նահանգներից մեկի` Արցախի հինավուրց բերդաքաղաք, հոգեւոր եւ մշակութային կենտրոն Շուշին: Ադրբեջանի դեմ ազատագրական պատերազմի տարիներին Շուշին դարձել էր ադրբեջանական հենակետ: Շուշիի ազատագրման գործընթացը մշակվել եւ իրականացավել է հայ փորձառու ռազմագետների կողմից` գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի ղեկավարությամբ:
Ազատագրման գործողությանը նախապես տրվել էր “Հարսանիք լեռներում” անվանումը: Քաղաքի ազատագրման գործողությունն սկսվեց մայիսի 8-ի գիշերը եւ տեւեց 26 ժամ: Մայիսի 9-ի առավոտյան հակառակորդը լքեց քաղաքը: Հայկական կողմը` բարդ գործողության արդյունքում կորցրեց 58 մարտիկների, ադրբեջանցիները` մոտ 300 զոհ ունեցան: 1992-ի մայիսի 9-ից ի վեր յուրաքանչյուր հայի համար Շուշին դարձավ հաղթանակի խորհրդանիշ:
Շուշիի ազատագրումը բեկումնային պահ էր պատերազմում, որի շնորհիվ դադարեցվեցին Ստեփանակերտի եւ շրջակա բնակավայրերի ռմբակոծումները: Արցախը փաստացի նվաճեց անկախություն:
Մինչ ամեն տարի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է կրկնակի հաղթանակի օրը, ադրբեջանցիների մոտ մայիսի 9-ը հիստերիայի օրվա է վերածվում` նրանք նշում են Շուշիի “օկուպացման” տարելիցը:
Ադրբեջանական մամուլը ողողված է զանազան կոչերով` ըստ որոնց իրենք անում են ամեն ինչ «վերադարձնելու Շուշին եւ ստիպելու աշխարհին ճանաչել նրա օկուպացման փաստը»: Ամեն տարի նրանք տարբեր միջոցառումներ են անցկացնում, մեկ րոպե լռությամբ հարգում զոհերի հիշատակը, իրենց տեսանկյունից ներկայացնում Շուշիի «օկուպացման»գործողությունը եւ ծրագրեր մշակում այն Իսկ ազատագրված բերդաքաղաքն արդեն 20-ամյա անկախ տարեգրություն ունի: