Երեխան երկրի քարտեզը “կրում է” իր վրա
Աֆղանցի 9-ամյա տղայի մարմնի վրա ծնված օրվանից կա մի նշան, որը ճշգրտորեն կրկնում է իր երկրի քարտեզի սահմանները: Երեխան անմիջապես հայտնի է դարձել ողջ երկրում:
Տղայի խոսքով` իր կրծքավանդակի ձախ կողմում գտնվող նշանը միշտ էլ եղել է, սակայն ոչ ինքը, ոչ էլ նրան շրջապատողները դրան որեւէ կարեւորություն չեն տվել: Փոխարենը` հիմա տղայի նշանի շնորհիվ նրա ընտանիքին տուն կառուցելու համար հող են նվիրել, տան յուրաքանչյուր անդամին ամսական կհատկացվի 100 դոլար, ինչպես նաեւ կվճարեն տղայի կրթության համար: Այդ ամենը երեխային իրենց կողմից նվիրում են հայրենասեր աֆղանները:
Հարկ է նշել, որ նման դեպք տեղի է ունեցել նաեւ Դաղստանում: 2009-ին հայտնի դարձավ, որ 9 ամսական տղայի մաշկի վրա սկսել են հայտնվել Հադիսներ` Մուհամեդ մարգարեի խոսքերի եւ գործերի պատմությունները: Այն բանից հետո, երբ արտասովոր երեխան ամբողջ աշխարհով մեկ հայտնի դարձավ, նրա ընտանիքին սկսեցին զանազան նվերներ անել, իսկ նրանց գյուղը դարձավ զանգվածային ուխտագնացության վայր: