20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի հագած կոստյումների հավաքածուն կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներում, որից հետո աճուրդի կհանվի: Առաջին աճուրդը կբացվի մայիսի 18-ին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Հետագայում հավաքածուն կշրջի Ասիայի եւ Եվրոպայի երկրներում: 2012-ի դեկտեմբերին Ջեքսոնի իրերը կվաճառվեն Բեւեռլի Հիլզի աճուրդում:

Իրերի թվում են Ջեքսոնի հայտնի սպիտակ ձեռնոցները` բյուրեղներով, ռազմական ոճի կոստյումը, որով երգիչը հայտնվել է “Soul Train awards” մրցանակաբաշխությանը 1989-ին:

Ընդհանուր առմամբ կցուցադրվեն 50-100 կոստյումներ, որոնց մտահղացումը պատկանում է Դենիս Թոմփքինսին եւ Մայքլ Բուշին: Նրանք այն դիզայներն են, ովքեր 25 տարի շարունակ Ջեքսոնի համար բեմական եւ ամենօրյա  հագուստ են կարել:

Աճուրդի ներկայացուցիչները հայտնել են, որ շատ իրեր Ջեքսոնն օգտագործելուց հետո Ջեքսոնը վերադարձրել է դիզայներներին` թողնելով նրանց վրա իր ստորագրությունը:

Ջեքսոնի մահվանից հետո նրա իրերը բազմաթիվ անգամներ աճուրդի են հանվել:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ