Քիմ Քարդաշյանը մտադիր է հայ երեխա ունենալ
Աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը` Քիմ Քադաշյանը, ծրագրում է երեխա որդեգրել Հայաստանից:
Ինչպես գրում է “ОК” ամսագիրը, Քիմն ինքն է ընկերներին հայտնել, որ պատրաստ է մայր դառնալ, այն էլ` 2 անգամ: Նա ցականում է երեխա որդեգրել Հայաստանից, ինչպես նաեւ հղիանալ:
Նախկին ամուսնու` Քրիս Համֆրիսի հետ ամուսնալուծվելուց հետո Քիմը վախեցել է, որ մայր դառնալու իր երազանքն այդպես էլ անկատար կմնա: Սակայն ամիսներ անց Քիմը որոշեց կառուցել իր հետագա կյանքը:
Նշվում է նաեւ, որ Քիմն արդեն դիմել է համապատասխան գործակալություններ, որպեսզի պարզի որդեգրման պայմանները: