24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկի դեմ դատական հայց է ներկայացվել

Ֆիլիպինուհի Էռլինդա Էլեմենը, ով համաշխարհային աստղ Շերոն Սթոունի երեխաների նախկին դայակն է, մեղադրում է դերասանուհուն անօրինական ձեւով իրեն աշխատանքից հեռացնելու, ինչպես նաեւ կրոնական եւ ազգային պատկանելիության հողի վրա վիրավորանքների մեջ:

Իր 17 էջից բաղկացած հայցը դայակը Լոս Անջելեսի դատարան է ներկայացրել 2011-ի փետրվարին: Նրա խոսքով` “Հիմնական բնազդի” հերոսուհին բազմիցս կոպիտ  արտահայտություններ է իրեն թույլ տվել դայակի հասցեին, ինչպես օրինակ` “հիմար ես, ինչպես բոլոր ֆիլիպինցիերը”, եւ նույնիսկ խնդրել է նրան չխոսել  երեխաների հետ` ֆիլիպինուհու ակցենտի պատճառով:

Բացի այց, Էռլինդային, ով բնակվում էր Սթոունի տանը, արգելված էր Աստվածաշունչ կարդալ, քանի դեռ նա գտնվում էր տան տարածքում:

Սթոունն ազատել է նրան աշխատանքից, երբ իմացել է, որ իր երեխաների հետ արձակուրդի ընթացքում ժամանակ անցկացնելու դիմաց ինքն իրեն գումար էր հատկացրել ընդհանուր  բյուջեից: Դերասանուհին նրանից վերցրել է այդ գումարը եւ գող  անվանել, իսկ աշխատանքից հեռացնելուց առաջ 3 շաբաթ շարունակ ահաբեկել է դայակին` շրջապատողների աչքերի առջեւ:

Ֆիլիպինուհին պահանջում է վերադարձնել իր աշխատավարձը, ինչպես նաեւ փոխհատուցել բարոյական վնասի դիմաց:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ