Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/
Ղազախստանի Կոստանա քաղաքում 2 աղջիկ ենթարկվել են վարչական կալանքի` քաղաքում գրեթե առանց հագուստի զբոսնելու համար:
Աղջիկներին նկարահանել է մեքենայով անցնող մի տղամարդ եւ , բնականաբար, տեսանյութը հայտնվել է YouTube-ում: Աղջիկները, ում հագին միայն բարձրաձկրունկ կոշիկներ են եւ ստրինգներ են, քայլում են փողոցում:
Տեսանյութի պատճառով էլ նրանցով սկսել է հետաքրքրվել ոստիկանությունը: Աղջիկների ինքնությունը պարզել են եւ հայտնել, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն` “հասարակական կարգը խախտելու համար”:
Պարզվել է, որ 18-ամյա Արինան եւ 19-ամյա Մայան աշխատում են տեղի սթրիփ-ակումբներից մեկում: Աղջիկները պարզապես գրազ են եկել` կքայլեն մերկ փողոցում, թե` ոչ:
Աղջիկները համարում են, որ անարադար է իրենց 2 օրվա վարչական կալանքի ենթարկելը եւ արդեն սպառնացել են դուրս գալուց հետո իրենց բոլոր ծանոթներին համոզել մերկ քայլել փողոցներում` որպես բողոքի ակցիա:
http://youtu.be/eaInpn0u6CY