Սեզոնային բանջարեղեն: Պղպեղ և սմբուկ
Ինչե՞ր եք պատրաստում այս բանջարեղեններից
Թարմ պղպեղի 100 գրամի մեջ առկա է 300-400 մգ վիտամին C, շաքար` 8%, 1.5% սպիտակուցներ, պրովիտամին A մոտ 14 մգ, ինչպես նաև հանքային աղեր, վիտամիններ B1, B2, PP, ինչպես նաև վիտամին P, որը օգնում է արյան անոթների աշխատանքին և այլն: Օրվա C վիտամինի պահանջը լրացնելու համար օգտագործեք 2 պղպեղ:
Սմբուկը պարունակում է 0.2 -1,4 % սպիտակուց, ցելյուլոզա, B խմբի վիտամիններ, ինչպես նաև կալիում, կալցիում, կարոտին, երկաթ, ֆոսֆոր և այլն: Սմբուկը նպաստում է սրտի աշխատանքին և կրճատում խոլեստերինի քանակը, հեռացնելով օրգանիզմից ավելորդ հեղուկը և միզային աղերը:
V.P.
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի Ֆեյսբուքյան էջից