Սիրահարները կտրուկ նիհարել են, որպեսզի փոխեն իրենց կյանքը /ֆոտո/
Էլզա Վագալովան եւ Սերգեյ Ֆոշկան դեռեւս երկու տարի առաջ որոշեցին իրենց կյանքը կտրուկ փոփոխել: Սերգեյն այն ժամանակ կշռում էր 120 կիլոգրամ, Էլզան` 60:
«Մի անգամ մենք որոշեցինք, որ այսպես շարունակվել չի կարելի եւ ուղղակի սկսեցինք գործել»,- պատմել է Սերգեյը:
Սիրահարները սկսել են նիհարել, եւ արդյունքում Սերգեյը նիհարել է 43 կիլոգրամով` հասնելով 77-ի, Էլզան` 15 կգ-ով եւ հասել 45-ի:
Այժմ նրանք կարծում են, որ կտրուկ փոխել են իրենց կյանքն ու բարելավել այն: