20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սարսափելի վթար Ռուսաստանում. 11 հոգի մահացել է /ֆոտո, վիդեո 18+/

Այսօր վաղ առավոտյան սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Կրասնոյարսկի նահանգում` Կրասնոյարսկ-Կիզիլ ավտոճանապարհին: Իրար են բախվել ուղեւորատար ավտոբուսն ու միկրոավտոբուսը, ինչի հետեւանքով 11 հոգի է մահացել, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է НТВ –ն:

Այս պահի դրությամբ պարզ է դարձել, որ Hyundai մակնիշի ավտոբուսի, որում 24 հոգի է եղել, 59-ամյա վարորդը դուրս է եկել հանդիպակաց ճանապարհին եւ բախվել միկրոավտոբուսին: Բոլոր 11 զոհերը եղել են միկրոավտոբուսի ուղեւորները:  

Lifenews.ru-ն սկսել է հրապարակել զոհվածների անունները: Նախնական տվյալներով` զոհվածների մեջ հայեր չկան:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ