Այրեք ճարպերը 4 օրում
Բաղադրությունը՝
8,5 բաժակ ֆիլտրած ջուր
1թ/գ աղացած կոճապղպեղ (имбирь)
1 միջին չափի վարունգ (բարակ կտորներ)
1 միջին չափի կիտրոն (բարակ կտորներ)
Անանուխի 12 տերև
Բոլոր բաղադրիչները խառնեք և թողեք մնա ամբողջ գիշեր: Հաջորդ ամբողջ օրվա ընթացքում խմեք ստացված հյութը, եթե չեք կարողացել խմել ամբողջն այդ օրը, կարող եք դեռ 2 օր հյութը պահել սառնարանում:
Կարող եք նաև 4 շաբաթ, ամեն օր խմել հյութը: Այն ապահովում է և, բացի այդ, ջրով է սնուցում օրգանիզմը: 4 շաբաթների ընթացքում կարող եք կորցնել ձեզ համար ցանկալի քաշն ու հիանալի տեսք ունենալ:
Պատրաստման եղանակը ՝
Այս հյութի հրաշալի հատկանիշներից մեկն այն է, որ բոլոր բաղադրիչները մաքրում և բեռնաթափում են օրգանիզմը: Բաղադրիչներն առանձին-առանձին ուղղակի հրաշալի են, իսկ միախառնված՝ ավելի, քան օգտակար են:
Վարունգ
Վարունգն ունի միզամուղ հատկանիշներ, այն իր մեջ պարունակում է մանրաթելեր, որոնք էլ հրաշալի են՝ ավելորդ քաշից ազատվելու համար:
Կոճապղպեղ
Երբ կոճապղպեղով տաք ըմպելիքներ եք խմում, ավելորդ ուտելիք ուտելու շանսերը կրճատվում են: Սա ապացուցվել է Կոլումբիայի համալսարանի անցկացրած հետազոտությունների արդյունքում:
Կիտրոն
Կիտրոնն ունի պեկտինային մանրաթելեր, որոնք նվազեցնում են ուտելու ցանկությունը: Դրանք նաև օրգանիզմից դուրս են բերում ավելորդ տարրերն ու տոքսինները: Կիտրոնն օգնում է բարձրացնել հոդերի pH-ի մակարդակը:
Անանուխ
Անանուխը փակում է ախորժակը, իսկ դրա տերևները ջրին թարմացնող համ են հաղորդում. բացի այդ, դրանք կառավարում են ուտելու ցանկությունը:
Ջուր
Ջուրը մեր կյանքի ամենակարևոր մասն է: Բոլորս էլ գիտենք, թե որքան օգտակար է ջուր խմելն օրգանիզմի համար:
Ուտեմ քեզ–ի ֆեյսբուքյան էջից