09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հունաստանի վարչապետը պատրաստ է հրաժարական տալ

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը տեղի հեռուստատեսությանն ու ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե հանրաքվեում ժողովուրդը պաշտպանի վարկատուների` խիստ տնտեսման քաղաքականությունը շարունակելու մասին վերջնագիրը , հայտնում է Ria.ru-ն:

Վարչապետն ասել է, որ կառավարությունը կկատարի այն որոշումը, որը հանրաքվեում կընդունի ժողովուրդը: Ամեն դեպքում նա հույս է հայտնել, որ ժողովուրդն այդ «շանտաժին» կողմ չի քվեարկի:

«Եթե ժողովուրդը աղքատություն ցանկանա, որը մեզ թույլ չի տալիս գլուխ բարձրացնել, մենք կհարգենք ընտրությունը, բայց չենք ծառայի նրան»,- ասել Է վարչապետը:

Հիշեցնենք, որ Հունաստանում այժմ տնտեսական ծանր վիճակ է:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ