Որ տարիքում է պետք ծննդաբերել. մասնագետները պատմել են
Գիտնականներն ուսումնասիրել են 20 հազար երեխաների տարբեր երկրներից: Գիտնականները ուսումնասիրել են նրանց առողջությունն ու ինտելեկտի զարգացում 20 տարի շարունակ:
Արդյունքում պարզվել է, որ այն երեխաները, որոնց մայրերը ծննդաբերելիս 26 տարեկանից բարձր են եղել, ավելի պակաս են հիվանդացել, քան մյուսները: Բացի այդ, նրանք ինտելեկտով եւս ավելի զարգացած են եղել:
Գիտնականները այսպիսով կարծում են, որ ծննդաբերության համար լավագույն տարիքը 26 տարեկանն է, քանի որ երեխաներն ավելի խելացի ու առողջ են ծնվում: