06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան ամենախոշոր տարանցիկ երթուղին է ահաբեկիչների համար. ամերիկյան զեկույց

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից  2014թ. ահաբեկչության մասին կազմված զեկույցում, Թուրքիան  օտարերկրյա ահաբեկչների համար հանդիսացել է ամենախոշոր տարանցիկ երթուղին:

Ըստ թուրքական «Haberdar.com» լրատվական կայքի` զեկույցում նշվում է, որ Թուրքիան թեև հանդիսանում է «Իսլամական պետություն» (ԻՊ ) ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված կոալիցիայի անդամ, այնուամենայնիվ,  բազմաթիվ ահաբեկիչներ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ին անդամագրվելու համար  Թուրքիայի տարածքով են  անցնում:

Զեկույցում նաև հիշատակվում է, որ հենց Թուրքիան իր տարածքում տեղ է տալիս այնպիսի ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսիք են` «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), Հեզբոլլահը, Համասը և այլն:

Կարևորվել է նաև այն փաստը, որ ավելի քան 30 տարի տևած զինված պայքարը թուրքական իշխանությունների և ՔԲԿ-ի միջև դադարեցվել է 2013-ին: Ըստ զեկույցի` ՔԲԿ-ի զինյալների թիվն ընդհանուր առմամբ ներկա պահին մոտ 4-ից 5 հազար է:

Հիշատակվել է նաև այն փաստը, որ թուրքական իշխանությունները համագործակցել են Սիրիայում գտնվող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն»(ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG )-ի հետ: Օրինակ՝ հիշատակվում է այն փաստը, որ 2014թ. դեկտեմբերին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովին մասնակցել է նաև Պաղեստինում գտնվող «Համաս»-ի առաջնորդ Հալիդ Մեշալը:

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ