19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

40 մլն դրամանոց շատրվանները չեն գործում. ով է պատասխան տալու

40 մլն դրամանոց շատրվանները չեն գործում: Թե ինչի վրա ծախսվեց այդքան գումարը, դժվար է ասել, բոլոր դեպքերում անզեն աչքով տեսանելի չէ քաղաքապետարանի եւ շատրվանագործի տանջալից աշխատանքը:

Մենք մեր քաղաքի փոքրիկ եւ չեղած բյուջեից 40 մլն դրամ օդ նետեցինք, որ գեղեցիկ մի անկյուն ունենայինք Վարդանանց հրապարակում, որ շատրվանները լինեին գունավոր, հավատացինք խոստմանը, թե դրանք նաեւ երգելու էին, պարելու էին: 40 մլն դրամ ծախսել եւ հիմա կարողանում ենք զմայլվել շատրվանի մեջ իրենց օրն անցկացնող ծեփագործ բանվորներով միայն:

Ամառն անցնում է գյումրեցին թանկարժեք այդ շատրվանի մեջ բացի բանվորներից, շինարարական տոպրակից ու աղբից եւ հպարտորեն մի շարքով ցցված երկաթե խողովակներից այլ բան չի տեսնում: 40 մլն դրամով ընդամենը մի քանի անգամ շատրվան շահագործելը մեծ բան չէ: 
9 ամիս առաջ շահագործված այս հրաշքը կրկին նորոգվում է:

Սա դեռ ամենը չէ: Ամբողջ ամանորին Գյումրու քաղաքապետարանը որտեղ մի գունավոր փայլող առարկա տեղադրեց, վրան մի քանի հատ գրություն կպցրեց, թե ձեռք չտալ, վտանգավոր է, 220 վոլտ…

Հիմա, որ այս հսկա շատրվանը բարձր լարման տակ է, այսպես փաստում է մարդն, ով հարկ եղած դեպքում եւ հրահանգի պարագայում միացնում է մեր հրաշքը, քաղաքապետարանից ոչ մեկին չի հետաքրքրում :

Չկա ոչ մի գրություն ու զգուշացում: Իսկ այն ժամանակ, երբ դրանք միանում են, տարածքում շատ մարդիկ ու երեխաներ են հավաքվում: Ով է պատասխան տալու դժբախտ դեպք գրանցվելու պարագայում: Դժվար է մի քանի գրություն փակցնել: 40 մլն-ի դիմաց այդ մի քանի թուղթը ոչինչ է, ոչ բյուջեին է վնաս, ոչ շատրվանին: Գյումրիից օգտատեր Արմենուհի Մինասյանն է կիսվել իր մտահոգությամբ:

 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ