Աստղերի անդաստիարակ դուստրերը /մաս 6, ֆոտո/
Օրերս ներկայացրել ենք հոլիվուդյան հանրահայտ աստղեր Բրյուս Ուիլլիսի եւ Դեմի Մուրի միջնեկ դստեր` Սկաուտ Ուիլլիսի արկածների եւ հայտնի ծնողներին խայտառակ անելու մասին:
Այս անգամ կներկայացնենք նրա կրտսեր քրոջ արկածների մասին: Նշենք, որ փոքր քույրիկը ոչ միայն չի զիջում, այլեւ նույնիսկ գերազանցում է ավագին:
Տատուլլա Ուիլլիս
Բրյուս Ուիլլիսի ու Դեմի Մուրի կրտսեր դուստրը` Տատուլլան, անընդհատ աստղային ծնողներին անհարմար դրության մեջ է դնում: Աղջիկը երկար ժամանակ բուժվում էր վերականգնողական կենտրոնում` թմրամոլության դեմ: Բայց կարծես թե դա նրան չի օգնել, Տատուլլային պարբերաբար կալանավորում են` անսթափ վիճակում մեքենա վարելու համար: Նրա ընկերներն ասում են, որ 20-ամյա աղջիկը չի կարողանում լավն ու վատը տարբերել ու անընդհատ սկանդալային պատմությունների կենտրոնում է հայտնվում:
Ասում են նաեւ, որ նրա աստղային ծնողները վախեցրել են դստերը` սպառնալով, որ ժառանգությունից կզրկեն, եթե նա այդպես շարունակի: Սակայն կարծես թե դա էլ չի ազդում Տատուլլայի վրա:
Շարունակելի…