Հրատապ բոլոր ԶԼՄ-ներին, լրագրողներին…
«Հրատապ բոլոր ԶԼՄ-ներին, լրագրողներին» վերտառությամբ ֆեյսբուքի օգտատեր Արման Գրիգորյանը ահազանգում է.
«Ինչպես հաշված րոպեներ առաջ ահազանգեց Գյումրիի Ցայգ մարզային հեռուստաընկերության տնօրեն Մ. Մինասյանը, այս պահին փորձում են անջատել Գյումրիի Ցայգ մարզային հեռուստաընկերությունը: Մենք փորձեցինք կապ հաստատել ՀԸ տնօրինության հետ ու պարզաբանումներ ստանալ:
Ըստ ստացված պարզաբանման, արոտնագրված է Ցայգին պատկանող անալոգային քսանութերորդ հաճախականությունը, առանց ՀԸ հետ համաձայնության վերցվել ու տրվել է Ամասիայի թվային հաճախականությանը, որով գրեթե զրոյական է դարձել Ցայգի հաճախականությունը ու որոշ տեղերում ՀԸ հաղորդումները չունեն ձայն, որոշ տեղերում նկար:
Նշենք, որ քսանութերորդ հաճախականությունը արտոնագրված է Ցայգ ՀԸ անունով, որով և հեռարձակվում է ՀԸ հաղորդումները»,-Henaran.am-ի խմբագրությանը ուղղված տեղեկության մեջ նշել է Գրիգորյանը: