18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ալիեւը բռնապետ է, սակայն նա բրիտանամետ բռնապետ է”. “The Daily Mail”

“The Daily Mail” պարբերականն անդրադարձել է Ալիեւների կլանի եւ նրանց “բրիտանամետ հայացքներին”: 

Հոդվածագիրը նշում է այն փաստը, որ նրանք “անհավանականորեն հարուստ են”, սակայն ոչ ոքի հայտնի չէ` ինչ ճանապարհով է նավթային հսկայական հարստությունը հայտնվել 50-ամյա Իլհամ Ալիեւի ընտանիքի եւ նրա “շքախմբի” հաշիվների վրա: 

Պարբերականը ուսումնասիրել է Ալիեւի կապերը բրիտանական բոլոր պաշտոնյաների հետ: Պարզվում է, որ 2009-ին Բաքու ժամանած Մեր Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերին 20 րոպեանոց ելույթի համար 90 հազար ֆունտ ստեռլինգ են վճարել: Առանձնահատուկ հյուր է համարվում նաեւ արքայազն Էնդրյուն, ով 6 տարվա ընթացքում 8 անգամ այցելել է Ադրբեջան: Նա նաեւ մշտական հյուր է այն շքեղ երեկույթներին, որոնք կազմակերպում է Ալիեւի դուստր Լեյլան, ով ամուսնու հետ հաստատվել է Մեծ Բրիտանիայում:

Ալիեւի մյուս երեխան` 11-ամյա որդի Հեյդարը, 28 մլն ֆունտ կարողության տեր է եւ 9 առանձնատան սեփականատեր:

Պարբերականն ընդգծում է, որ ադրբեջանական պարծենկոտության եւ շքեղությունների քողի տակ թաքցրած են Ալիեւի վարչակարգի մութ կողմերը: Թերթը գրում է. “Սարսափելի Բաքվում կան լրագրողներ, որոնց հանցագործությունը միայն իրենց մասնագիտությունն է: Ճնշումներ են գործադրվում ոչ միայն լրագրողների, այլ նաեւ այն քաղաքացիների վրա, ովքեր համարձակվում են քննադատել վարչակարգը: Իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը գործնականում փակում է աչքերը մարդու իրավունքների խախտումների վրա”:

Վերջում պարբերականը նշում է, որ “հնարավոր է, որ Ալիեւը բռնապետ է, սակայն նա բրիտանամետ բռնապետ է”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ