Հրաշք. 2 ամիս մահացած կինը առողջ երեխա է լույս աշխարհ բերել
Միացյալ նահանգներում, 22-ամյա Կարլա Պերեսը, ով 2 ամիս շարունակ միացած է եղել կյանքի սարքավորումներին, առողջ բալիկ է լույս աշխարհ բերել, տեղեկացնում է the New York Daily News-ը:
Փետրվարի 8-ին երեխայի մոր մոտ ուղեղի ուժեղ արյունահոսությունից հետո գրանցվել էր ուղեղի մահ: Որպեսզի փրկեն երեխային, բժիշկները որոշում են կայացրել`մորը պահել սարքավորումների միջոցով` մինչեւ կլրանա ծննդաբերության ժամկետը: Բժիշկները նշում են, որ մինչ օրս նման բան չի եղել, գիտականորեն որեւէ մեկը չի կարող բացատրել` ինչպես անել այս ամենը: