23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Այս նախաճաշն օգտակար է

Ներկայացնենք նախաճաշի համար նախատեսված հիմնական մթերքները` սկսելով ամենաօգտակարներից:

Առաջին տեղը զբաղեցնում է նարնջի հյութը, որից ստացած վիտամիններն ու ածխաջրերը բավարար են ամբողջ օրվա համար: Պատահական չէ, որ ամերիկյան ու եվրոպական ֆիլմերում հաճախ ենք նկատում, որ առավոտյան նարնջի հյութ են խմում: Այդ երկրներում` որպես սովորույթ, այն խմում են ամեն օր: Նարնջի հյութ չլինելու դեպքում կարելի է խմել նաեւ ցանկացած մրգի կամ բանջարեղենի հյութ, ինչը նույնպես օգտակար է:

Սև հացը զինում է մարդու օրգանիզմը հանքային աղերով, B խմբի վիտամիններով ու ածխաջրերով:

Մրգերի օգտակարության մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ բոլորին հայտնի է, որ դրանք նախաճաշի լավագույն տարբերակն են:

Պանիրը, մյուս կաթնամթերքների հետ համեմատած, ավելի շատ սպիտակուցներ ու կալցիում է պարունակում, որի շնորհիվ հեշտ է մարսվում օրգանիզմի կողմից:

Մեղրն օրգանիզմի համար հանդիսանում է էներգիայի լավագույն աղբյուր: Ընդամենը մի քանի գդալ մեղրը կարող է ամբողջ օրվա ընթացքում մարդուն պաշտպանել սթրեսներից:

Օգտակար մթերքների այս խմբին կարելի է ավելացնել նաև տարբեր ջեմերը և ձուն: Իսկ սպիտակ հացից ավելի լավ է հրաժարվել, քանի որ այն էներգիայի աղբյուր համարել չի կարելի և օրգանիզմի կողմից դժվար է մարսվում:

Ինչ վերաբերում է սուրճին ու սև թեյին, ապա շատերը չեն ցանկանում դրանցից հրաժարվել` պատճառաբանելով, որ իրենց անհրաժեշտ է թարմանալ: Սակայն սև թեյն ավելի լավ է փոխարինել կանաչ թեյով: Ընդհանրապես, երբ խոսքը սուրճի վնասակար ազդեցության մասին է, մասնագետների մեծամասնությունը նկատի ունի հենց լուծվող սուրճը, որն ընդհանրապես սուրճ չի կարելի համարել, թեև գովազդն ակտիվորեն հակառակն է պնդում: Ամեն դեպքում, եթե առավոտյան չեք կարողանում հրաժարվել մեկ բաճակ սուրճից, ըմպեք բնական սուրճ, քանի որ այն բավական շատ օգտակար նյութեր է պարունակում` հակաօքսիդանտներ, հանքային նյութեր, ուղղակի չպետք է այն չարաշահել:

Ինչպես տեսնում ենք, ցանկության դեպքում հնարավոր է ընտրել առողջարար ուտելիք և ամբողջ օրվա ընթացքում լավ զգալ:

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից

 

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ