02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պահպանության աղոթք

Բարերա՛ր Տեր, Քո սիրով նայիր Քեզ երկրպագողներիս եւ Սուրբ Անունդ փառաբանողներիս:

Ամենազո՛ր Տեր, խաղաղեցրու մեզ բոլոր սատանայական խռովություններից եւ աշխարհից եկող ալիքներից:

Քո խաղաղության հրեշտակն ուղարկիր մեզ, որպեսզի մեր կողքին լինի եւ մեզ անխռով պահի օր ու գիշեր,

արթուն լինենք թե հանգստի մեջ, ճանապարհ գնալուց թե աշխատելիս, մեր կյանքի բոլոր օրերում:

Որպեսզի այս կյանքում Քեզ բարեպաշտությամբ եւ արժանավոր կերպով ծառայելով, ո՜վ Տեր Աստված մեր,

հասնենք Քո երկնավոր հավիտենական Արքայության, որ սկզբից ի վեր պատրաստեցիր քո սուրբերի համար.

եւ նրանց հետ միասին գոհությամբ փառավորենք

Քեզ՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:

Ամեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ