Կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի բացման հանդիսավոր արարողությունը /վիդեո/
Նախօրեին երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը: Հյուրերից ամենաառաջինը ժամանել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վուրստը, ապա արդեն կարմիր գորգով անցել են «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցող բոլոր 40 երկրների ներկայացուցիչները, գրում է korrespondent.net-ը:
Հարկ է նշել, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 19-ին, երկրորդը` մայիսի 21-ին, իսկ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին:
Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը կներկայանա առաջին կիսաեզրափակչում, երկրորդ համարի ներքո: