18 Հունվարի, Saturday, 2025
KFC

“NASA”-ի աստղադիտարանն Արեգակի վրա “աքլոր” է հայտնաբերել /ֆոտո/

արեւ2արեը3“NASA”-ի արեւային աստղադիտարանն Արեգակի սկավառակի վրա “տեսել” է երկար ոտքերով թռչունի պատկեր, որը նման է ջայլամի կամ ձգված ոտքերով աքլորի: Արտասովոր նկարը հայտնվել է աստղադիտարանի տվյալների բազայում նախօրեին:

Երկար ոտքերով եւ աքլորի կատարով թռչունի ուրվագիծը հայտնվել է Արեգակի սկավառակի ձախ մասում եւ պարզ երեւում է նկարներում: Մասնագետները բացատրել են, որ դա պարզապես սեւ, մուգ փոս է, որը երբեմն հայտնվում է Արեգակի մակերեւույթի վրա, որտեղ արեւային մագնիսական դաշտի ուժային գծերը բաց են եւ հանգույցներ չեն ստեղծում: Այդ տարածքները շատ մեծ արագությամբ արեւային քամու աղբյուրներ են: Եթե այդպիսի հոսքի ճանապարհին է հայտնվում Երկիրը, ապա մոլորակի մագնիտոսֆերայում մագնիսական փոթորիկներ են սկսվում:

Մասնագետների հավաստմամբ` նման փոսերը երկարակյաց օբյեկտներ են: Մեկ շաբաթից “թռչունը” կտեղափոխվի Արեգակի մյուս կողմը, իսկ մեկ ամսից կվերադառնա իր տեղը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ