21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուս-հայկական համալսարանի վերաբերյալ

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին Հայաստանի հետ համաձայնագրին, ասվում է ՌԴ կառավարության կայքում:

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի մարդասիրական ոլորտում երկու երկրների կապերի խորացմանը, ռուսական կրթական ծառայությունների արտահանման հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմանը, գրում է РИА Новостиն:

Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվել է բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից ստորագրել նշված համաձայնագիրը:

Համալսարանն աշխատում է ռուսական կրթական չափանիշներով, կրթությունն իրականացվում է ռուսաց լեզվով: Դրա հետ մեկտեղ առաջին երեք տարում ընթանում է հայոց լեզվի խորացված ուսուցում: Բացի այդ, բարձր կուրսերի ուսանողները հնարավորություն ունեն ստանալ պրոֆեսիոնալ գիտելիքներ նաև հայերենով: Ուսանողները ստանում են և՛ հայկական, և՛ ռուսական պետական նմուշի դիպլոմ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ