16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Վրաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի պետը. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 13-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 27-ամյա Էդգար Հովսեփյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 RT 255 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճամփեզրի վրա վրաերթի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Հրազդան Կոստանյանին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Է. Հովսեփյանը բախվել է ճամփեզրին կայանված Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ, 31-ամյա Արամ Ղազարյանին պատկանող, ճանապարհին կայանված վիճակում գտնվող Գազ 3110 մակնիշի 35 TV 879 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Հ. Կոստանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Հ. Կոստանյանն աշխատում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնում՝ որպես քննչական հետախուզության բաժանմունքի պետ: Կոչումով ոստիկանության մայոր է:

Մարամասները` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ