01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Պալաչին քցեցին. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը նախօրեին նիստ է արել եւ որոշել, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Գագիկ Ծաոուկյանի թեկնածուին՝ Վահագն Գեւորգյանին:

ՀՀԿ-ն, փաստորեն, Ծաոուկյանի թեկնածուին նախընտրել է իր անդամից Պալաչից (Արթուր Հարությունյան), ում մինչեւ փետրվարյան սկանդալային իրադարձությունները հաջողությամբ օգտագործում Էր Ծաոուկյանի դեմ: Ի դեպ, դեռ անցյալ շաբաթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, երբ լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրել էին՝ արդյոք ՀՀԿ-ն Աբովյանում իր կուսակից Պալաչին է սատարելու, Շարմսւզանովը հայտարարել էր, թե որոշումը թողնում են Կոտայքի մարզային կառույցի հայեցողությանը:

Հունիսի 7-ին նշանակված արտահերթ ընտրություններում թեկնածուների առաջադրումները սկսվելու են մայիսի 13-ից: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ