Բուլղարիայում վամպիրների կմախքներ են հայտնաբերել
Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքի սբ. Նիկոլայ Հրաշագործի եկեղեցու մոտ հնէաբանները հայտնաբերել են վամպիրների 2 կմախք:
Գտնված կմախքները 8-14-րդ դարերին են պատկանում: Ընդհանուր առմամբ` պեղումների ընթացքում հայտնաբերվել են 70 մարդու մնացորդներ: Սակայն դրանցից միայն 2-ն են երկաթե ցցերով եղել: Ուրիշ այլ առարկաներ, որոնք կարող են թաղված մարդկանց ինքնությունը կամ կարգավիճակը պարզել, չեն հայտնաբերվել:
Գիտնական Բոժիդար Դիմիտրովը հայտնել է, որ պեղումների տարածքում նույնիսկ մահվան գրություն չկա, սակայն նա կարծում է, որ դրանք հայտնի մարդկանց կմախքներ են:
Ընդհանուր առմամբ` Բուլղարիայում հայտնաբերվել է մոտ 100 մարդկային կմախք, որոնց իրենց ժամանակակիցները վամպիրներ են համարել: Ինչպես նշել է Դիմիտրովը, այդ մարդկանց կյանքի օրոք չար են համարել, այդ պատճառով էլ նրանց կրծքավանդակի մեջ երկաթե կամ փայտե ցցեր կային: