Սահմանին լարվածությունը կմեծանա
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը չի բացառում, որ առաջիկա օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն աճի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ սովորաբար ապրիլի 24-ի նախաշեմին կրակոցները սահմանին ավելանում են, իսկ այս տարին հատկանշական է.
«Արդբեջանը Թուրքիայի չափ դժգոհ է Հռոմի պապի մատուցած պատարագից, նրա հայտարարություններից և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից»,-նկատեց նա: Անդրադառնալով ԱՄՆ-ի տեսակետին Ցեղասպանության վերաբերյալ, Կիրո Մանոյանը շեշտեց, որ մայիսի 7-9-ը ԱՄՆ-ում սպասվում են միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին ներկա են լինելու նաև երկու կաթողիկոսները։