Ապրիլի 24-ին Գարիկ Մարտիրոսյանը Comedy Club-ի բոլոր մասնակիցների հետ կգան Երեւան /վիդեո/
Հայտնի հումորիստ, «Comedy Club» ակումբի անդամ Գարիկ Մարտիրոսյանը «ՌուսԱրմԻնֆո» կայքին հարցազրույց է տվել, որում ասել է, որ ապրիլի 24-ին ընկերների հետ անպայման գալու է Հայաստան: Նա ասել է, որ Երեւան կգա «Comedy Club»-ի բոլոր մասնակիցների, սցենարիստներ, պրոդյուսերների, խմբագիրների հետ:
«Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է գալու ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը»,- ասել է նա:
Գարիկ Մարտիրոսյանը նշել է նաեւ, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, «Comedy Club» հումորային հաղորդումը չի հեռարձակվի, փոխարենը կցուցադրվի 10 րոպեանոց տեսահոլովակ, որում հեռուստաալիքի աստղերը կպատմեն 1915թ. ողբերգական դեպքերի մասին: