14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցեղասպանությունը խտրականություն չդրեց, ոչ դավանանքի, ոչ տարիք ու ոչ սեռի միջև.Վահրամ Շեմմասյան/վիդեո/

«Ցեղասպանության ուսումնասիրությունը շատ խորն է, բազմաշերտ ու բազմակողմանի և ընդհանրապես մենք կղերականության մասին շատ բան չգիտենք ու այն ինչը գիտենք կղերականությանը ներկայացնում է իբրև զոհ,ինչը մեծամասամբ ճիշտ է, սակայն կար մի հույլ, մի փոքրամասնություն, որը փրկվեցավ անկախ իր դավանանքից: Ու այդ փոքրաթիվ վերապրողները փրկեցին ոչ միայն իրենց մորթը, այլև մեծապես օգտակար հանդիսացան իրենց ազգակիցների փրկության գործին»,-իր երկարատև ուսումնասիրությունների ընթացքում այսպիսի եզրահանգման է եկել Կալիֆորնիայի «Նորթրիջ» նահանգային համալսարանի հայագիտական ծրագրերի ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանը:
Հայ ավետարանչական ընկերակցության հրավերով Հայաստան այցելած Շեմմասյանը Մայր Աթոռ Ս.Էջմիածնում մասնակցեց միջազգային գիտաժողովի և իր կատարած աշխատանքի արդյունքները ներկայացրեց հոգևոր դասի դատին:

Շեմմասյանը դասախոսություններ կարդաց նաև ուսանողների համար: Վերջին դասախոսությունը ամփոփումն էր կատարած աշխատանքի:

«Սիրիան եղավ այն վայրը, հատկապես Հալեպ քաղաքը , որի մեջ բազմահազար հայ տարագիրներ եկան և բռնի կերպով բնակվեցին: Դրան օժանդակեց Օսմանյան կառավարությունը: Ցեղասպանությունը խտրականություն չդրեց, որ դավանանքի, ոչ տարիք ու ոչ սեռի միջև»,-ասաց Շեմմասյանը:

Շեմմասյանը մեծ ուշադրություն է դարձրել Հալեպ քաղաք տեղափոխված հայերի անցած ուղուն:

«Հալեպը հյուսիսային Սիրիայի կարևորագույն քաղաքն է: Այն նաև Սիրիայի մեծագույն քաղաքն է ու մինչև այսօր էլ դա այդպես է: Այնտեղ ձևավորվեց հայ գաղութ, որը 14-15 հազար բնակչություն ուներ: Մեծամասամբ առաքելական հայեր էին ու փոքրաթիվ կաթողիկե ու ավետարանական հայեր:Այս հայերը հավաքվեցին կրթական ու մշակութային ծրագրերի շուրջ, հատկապես եկեղեցու շուրջ ու թեմի առաջնորդարանի շուրջ»,-նկատեց Շեմմասյանը:

Վահրամ Շեմմասյանը մեծ ուշադրություն է դարձրել հատկապես 3 հայերի` վերապատվելիներ Տիգրան Անդրեասյանի, Հովհաննես Էսքիջյանի և Ահարոն Շիրաճիանի: Այս երեք հայերը բավականի լուրջ ներդրում ունեցան տարագիր հայերի ուղին ձևավորլու ու օտար ափերում նրանց հաստատվելու հարցում:

Վերապատվելի Տիգրան Անդրեասյանը հատկապես մեծ դեր ունեցավ Մուսա լեռան ինքնապաշտպանության օրերին:

Նա տեսնելով զեյթունցիների կրած տառապանքները, գալիս է Սվեդիա և պատմում Զեյթունի հայության դժոխային կացության մասին:

Մուսալեռցիները, անտեսելով թուրքական կառավարության բռնագաղթի հրամանը, միավորվում են, բարձրանում Մուսա լեռան անտառախիտ  լեռները և պայքար սկսում` հանուն ազատության:

Այս մասին Տիգրան Անդրեասյանը բացառիկ տեղեկություններ է տալիս իր «Զեյթունի տարագրությունը և Սվեդիայի ապստամբությունը» գրքում:

Այս տարի գիրքը վերահրատարակվել է արևելահայերենով:Գրքի վերահրատարակումը Հայ ավետարանչական ընկերակցության շնորհիվ է:

Վահրամ Շեմմասյանը շարունակելու է իր ուսումնասիրությունները: Նա համոզված է, որ  դրանք իրենց նպաստը կբերեն Հայ Դատի պայքարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ