03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պայթեցրել են Ղրիմի կամրջի մի հատվածը /Տեսանյութ/

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, օգտագործելով  ավելի քան 1 տոննա պայթուցիկ նյութ, ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը։

Այժմ կառույցը գտնվում է վթարային վիճակում։

Նշվում է, որ գործողությունը ծրագրվել է մի քանի ամիս։

Մասնավորապես, Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են կամրջրի հենարանները։

Ուկրաինայի անվտանգության ծառայության փոխանցմամբ՝  այսօր՝ հունիսի 3-ին, առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, ժամը 4:44-ին գործարկվել է առաջին պայթուցիկ սարքը։

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը միշտ իր ծրագրածը հասցնում է ավարտին և երբեք չի կրկնվում։

Նախկինում մենք երկու անգամ՝ 2022 և 2023 թվականներին, խոցել ենք Ղրիմի կամուրջը։ Հետևաբար, այսօր մենք շարունակեցինք այս ավանդույթը ջրի տակ։

Մեր պետության տարածքում Ռուսաստանի Դաշնության որևէ անօրինական օբյեկտ տեղ չունի։

Հետևաբար, Ղրիմի կամուրջը միանգամայն օրինական թիրախ է, հատկապես հաշվի առնելով, որ թշնամին այն օգտագործել է որպես լոգիստիկ զարկերակ իր զորքերի մատակարարման համար։

Ղրիմն Ուկրաինա է, և օկուպացիայի ցանկացած դրսևորում կստանա մեր կոշտ պատասխանը», – ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ