04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրդեհի պատճառով տարհանել են շուրջ 5 հզ բնակիչների /Տեսանյութ/

Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայում անտառային հրդեհը մոլեգնում է արդեն վեցերորդ օրն անընդմեջ:

Այն համարվում է ամենամեծը 1992 թ.-ից ի վեր:

Այսօրվա դրությամբ հրդեհի տարածքը հասել է 2,6 հազար հեկտարի:

Դեռեւս հայտնի է մեկ մահվան դեպք, իսկ անհետ կորածների թիվը ճշտվում է։

Բացի այդ, հրդեհի հետեւանքով ավերվել կամ վնասվել են մոտ 90 բնակելի եւ կոմերցիոն շինություններ։

Հրշիջման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 2 հազար փրկարարներ եւ հրշեջներ՝ օրական 500-ից ավելի ջրնետումներով։

Տարհանման հանձնարարականներ են ստացել մոտ 5 հազար բնակիչներ, տարհանման կենտրոններում տեղավորվել է մոտ 1,2 հազար մարդ։ Մոտ 1,8 հազար շենքեր հոսանքազրկված են։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ