Ռոբոտներին կսովորեցնեն /Տեսանյութ/
Շանհայում բացվել է մարդանման ռոբոտների ուսուցման Չինաստանի առաջին բազան։
Նոր կենտրոնը կլինի մի վայր, որտեղ արդյունաբերության տարբեր ոլորտների ռոբոտները կմարզվեն բարդ առաջադրանքներ կատարելու համար:
Ուսուցման գործընթացի մասին տեղեկատվությունը կփոխանցվի մշակողներին՝ մեքենաների բանականության մակարդակը բարելավելու համար:
Ակնկալվում է, որ բազան առաջին փուլում կընդունի 100 մարդանման ռոբոտ, որոնք կփորձարկվեն ավելի քան 10 տարբեր սցենարներով:
Այս նախագիծը նպատակ ունի արագացնել արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումը և բարելավել դրանց հարմարվողականությունը իրական պայմաններին։
Շանհայի կենտրոնը կդառնա Չինաստանում արհեստական բանականության և ռոբոտաշինության զարգացման կարևոր մասը։
Պատրաստված մեքենաները ոչ միայն կկարողանան փոխարինել մարդկային աշխատուժին մի շարք ոլորտներում, այլ նաև կնպաստեն նոր նորարարական լուծումների ստեղծմանը`
ամրապնդելով երկրի դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական մրցավազքում:
Մանրամասները՝ կից տեսանյութում: