Որն է ամենածեր երկիրը /Տեսանյութ/
Հարավային Կորեան պաշտոնապես դարձել է ամենածեր հասարակություն ունեցող երկիրը, քանի որ 65 և ավելի բարձր տարիքի բնակչության համամասնությունը գերազանցել է 20 տոկոսը, երեքշաբթի օրը հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
Yonhap-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրվա դրությամբ 65 և ավելի բարձր տարիքի հարավկորեացիների թիվը կազմել է 10,24 միլիոն, ինչը կազմում է երկրի 51,22 միլիոնանոց ընդհանուր բնակչության 20,0 տոկոսը, հայտնել են նախարարությունից:
Միավորված ազգերի կազմակերպությունը 65 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության ավելի քան 7 տոկոս ունեցող երկրները դասակարգում է որպես ծերացող հասարակություններ,
ավելի քան 14 տոկոս ունեցող երկրները՝ որպես ծերացած հասարակություններ և ավելի քան 20 տոկոս ունեցող երկրները՝ որպես գերծերացած հասարակություններ:
Սեուլում վերջին տարիքային խումբը կազմում է ընդհանուր բնակչության 19,41 տոկոսը։
Մանրամասները՝ կից տեսանյութում: