18 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ով է ճանաչվել Տարվա մարդ /Տեսանյութ/

Մոտ վեց ամիս առաջ Դոնալդ Թրամփը նստել էր Մանհեթենի ստորին դատարանի դահլիճում և լսում էր, թե ինչպես է երդվյալ ատենակալները նրան համարում առաջին նախկին նախագահը, ով դատապարտվել է հանցագործության համար:

Իսկ հինգշաբթի նա կհնչեցնի Նյու Յորքի ֆոնդային բորսայի բացման զանգը, որը գտնվում է դատարանի շենքից ընդամենը մի քանի թաղամաս այն կողմ, և Time ամսագիրը նրան ճանաչել է տարվա մարդ:

Associated Press-ի փոխանցմամբ՝ ուշագրավ է Թրամփի փառահեղ վերադարձը վտարված նախկին նախագահից, ով չորս տարի առաջ հրաժարվեց ընդունել ընտրություններում իր պարտությունը, նորընտիր նախագահի,

ով նոյեմբերին համոզիչ հաղթանակ տարավ Սպիտակ տանը:

Time-ի գլխավոր խմբագիր Ջեյքոբսի կարծիքով՝

«Սա պատմական վերադարձ կատարած մարդն է, ով վերափոխել է ամերիկյան նախագահությունը և վերափոխում է ամերիկյան քաղաքականությունը:

Դժվար է վիճել այն փաստի հետ, որ այն անձը, ով զբաղեցնում է Օվալաձեւ գրասենյակը, ամենաազդեցիկ մարդն է նորությունների մեջ»:

Հատկանշական է նաև, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Time հանդեսին տված 65-րոպեանոց հարցազրույցում չի բացառել Իրանի դեմ պատերազմի հավանականությունը իր երկրորդ նախագահական ժամկետում՝

հայտարարելով, որ «ոչինչ չի կարելի բացառել»։

Միաժամանակ Թրամփն ակնարկել  է, որ ցանկանում է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմներն ավարտվեն։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ