12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2 մլն դոլար՝ անմահության համար /Տեսանյութ/

46-ամյա միլիարդատերը չի ցանկանում ծերանալ և  տարեկան 2 մլն դոլար է  ծախսում ՝ «հավերժ» ապրելու համար։

ladbible-ի փոխանցմամբ՝  տեխնոընկերության նախկին տնօրեն Բրայն Ջոնսոնը խիստ օրակարգի եւ դիետայի է հետեւում, որպեսզի չծերանա եւ որքան հնարավոր է երկար ապրի:

Ջոնսոնը հայտնի է իր 1.950 կալորիա դիետայով եւ ընկույզի պուդինգի (հունական ընկույզի, մակադամիա ընկույզի, նռան հյութի, հատապտուղների եւ դարչինի խառնուրդ) ամենօրյա օգտագործմամբ:

Այս շաբաթ Ջոնսոնը մեկնում է Հնդկաստան, որպեսզի գովազդի իր Don’t Die գիրքը:

«Շատերն ինձ հարցնում են, թե ինչ եմ ես անում ուտելիքի հետ կապված, երբ ճանապարհորդում եմ»,- վերջերս գրել է Ջոնսոնը X-ում։ «…Ահա թե ինչու եմ ես ինձ հետ Հնդկաստան տանում յուրաքանչյուր կալորիա, որն օգտագործելու եմ 6 օրվա ընթացքում»։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ