29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախագահը ներգաղթյալներին կարտաքսի /Տեսանյութ/

NBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտոնավարման իր քառամյա ժամկետում  արտաքսել ԱՄՆ-ի բոլոր անօրինական ներգաղթյալներին:

Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է նախագահի պաշտոնում իր առաջին օրն արդեն գործողություններ ձեռնարկել՝ փորձելով վերացնել ծննդյան իրավունքով ամերիկյան քաղաքացիությունը:

Նոյեմբերի կեսերին Թրամփը հաստատել էր, որ ծրագրում է արտակարգ դրություն հայտարարել և օգտագործել ԱՄՆ զինված ուժերը զանգվածային արտաքսումներն իրականացնելու համար։

Թրամփը միլիոնավոր անօրինական ներգաղթյալների արտաքսելու իր

խոստումը դարձրեց 2024 թվականի իր վերընտրական քարոզարշավի հիմնաքարերից մեկը, և նրա թիմն արդեն սկսել է ծրագրի իրականացման  ռազմավարություն մշակել:

Մոտավոր հաշվարկներով, ԱՄՆ-ում 11 միլիոն առանց փաստաթղթերի ներգաղթյալ է բնակվում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ