04 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահը ներում է շնորհել որդուն /Տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ներում է շնորհել իր որդուն՝ Հանթերին, ով այս ամիս պետք է դատապարտվեր հանցագործության համար՝ կապված  ատրճանակի և հարկային մեղադրանքների համար։

Բայդենն ավելի վաղ ասել էր, որ ներում չի շնորհելու իր որդուն և չի փոխի նրա պատիժը:

Բայց կիրակի երեկոյան նա ասաց, որ թեև հավատում է արդարադատության համակարգին, «քաղաքականությունը վարակել է այս գործընթացը և դա հանգեցրել է արդարադատության սխալի»:

Հանթեր Բայդենը սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել հարկային մեղադրանքներում և հունիսին առանձին դատավարության ժամանակ մեղավոր է ճանաչվել թմրանյութերի անօրինական օգտագործմամբ

ատրճանակ պահելու մեջ:

Նորընտիր նախագահ Թրամփը ներումն անվանել է «չարաշահում և արդարադատության սխալ», մինչդեռ որոշ հանրապետականներ Ջո Բայդենին անվանել են «ստախոս»:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ