Հարրի Փոթերի թեմատիկայով հեռախոս է արտադրվել /Տեսանյութ/
GizmoChina-յի փոխանցմամբ՝ Oppo-ն ներկայացրել է Reno 12F սմարթֆոնը:
Առաջին հայացքից այն սովորական կթվար, եթե չլիներ հետևի կողմի ներքևի հատվածում ոսկեգույն տառերով գրվածը՝ Harry Potter:
Սարքն առաքվում է կախարդական գրքի թեմատիկ տուփով, որը պարունակում է թափանցիկ պատյան, գրիչ՝ կախարդական փայտիկի տեսքով, կախազարդ, սիմ քարտը հանելու թեմատիկ ասեղ,
նամակ Հոգվարթսից և լիցքավորիչ:
Սահմանափակ թողարկմամբ այս սմարթֆոնն իր բնութագրերով չի տարբերվում սովորական Reno 12F-ից. սմարթֆոնն ունի 6,67 դյույմանոց OLED էկրան՝ Full HD լուծաչափով և 120 Հց թարմացման արագությամբ,
MediaTek Dimensity 6300 չիպ, 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն:
Սմարթֆոնն ունի եռակի տեսախցիկ՝ 50, 8 և 2 մեգապիքսել, ինչպես նաև 5000 մԱ/ժ մարտկոց՝ 45 Վտ լիցքավորման աջակցությամբ։
Մանրամասները՝ կից տեսանյութում;