Ռուսական զանգվածային հարձակումը Ուկրաինայի հոսանքազրկման պատճառ է դարձել /Տեսանյութ/
Ռուսական զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումը թիրախավորել է ամբողջ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Առնվազն 10 մարդ է զոհվել ռմբակոծությունների հետևանքով, որոնք հարվածել են մայրաքաղաք Կիևին, ինչպես նաև մի շարք շրջաններում, այդ թվում՝ Դոնեցկում, Լվովում և Օդեսաում գտնվող բազմաթիվ
թիրախների։
Ուկրաինայի խոշորագույն մասնավոր էներգետիկ ընկերությունը՝ DTEK-ը, հայտնել է, որ իր ջերմային էներգիայի կայանները «զգալի վնասներ են կրել», ինչի հետևանքով առաջացել են անջատումներ:
Երկրի պետական էներգետիկ օպերատորը՝ Ukrenergo-ն, ասում է, որ երկուշաբթի օրը «սահմանափակող միջոցներ» կկիրառի ողջ Ուկրաինայի համար:
Ըստ իշխանությունների և տեղական լրատվամիջոցների՝ շաբաթ գիշերվա համակարգված հարձակումն իր տեսակի մեջ ամենամեծն էր սեպտեմբերի սկզբից ի վեր:
Ընդհանուր առմամբ, արձակվել է շուրջ 120 հրթիռ և 90 անօդաչու թռչող սարք, ասել է Զելենսկին Telegram-ում։
Մանրամասները՝ կից տեսանյութում: