15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուկրաինան կարող է  միջուկային ռումբ ստեղծել /Տեսանյութ/

The Times-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան «մի քանի ամսում» կարող է տարրական միջուկային ռումբ ստեղծել, եթե Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելուց հետո կանգնեցնի Կիեւի ռազմական օգնությունը:

Ուկրաինայի ՊՆ-ի համար պատրաստված փաստաթղթի հեղինակ է Ռազմավարական հետազոտությունների  ազգային ինստիտուտի բաժնի վարիչ Ալեքսեյ Իժակին։

Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինան կարող է արագ միջուկային զենք ստեղծել պլուտոնիումի հիման վրա՝ օգտագործելով այն տեխնոլոգիան, որը նման է նրան, ինչն օգտագործվել է «Տոլստյակ» ռումբն

ստեղծելիս։

Այդ ռումբն է նետել ԱՄՆ-ը ճապոնական Նագասակի քաղաքի վրա 1945թ. օգոստոսի 9-ին։ Հաշվետվությունում նշվել է, որ նման զենքի ստեղծումը «մեծ դժվարություն չի ներկայացնում 80 տարի անց»։

Հաշվի առնելով ընթացիկ պայմանները՝ Ուկրաինան հնարավորություն չունի ստեղծել եւ շահագործել մեծ օբյեկտներ ուրանի հարստացման համար, ուստի նա կարող է օգտագործել պլուտոնիումը՝ ստացված ԱԷԿ-ում։

«Ուկրաինայում պլուտոնիումի թույլատրելի քաշը կազմում է մոտ 7 տոննա։

Դա բավական է հարյուրավոր մարտագլխիկներ ստեղծելու համար մի քանի կիլոտոննա տակտիկական հզորությամբ»,- նշված է փաստաթղթում։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ