22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռեկորդային աղտոտված օդը մարդկանց ստիպում է դուրս չգալ տնից /Տեսանյութ/

Փենջաբ նահանգն արգելել է մուտքը զբոսայգիներ, կենդանաբանական այգիներ և այլ հանրային տարածքներ՝ հասարակությանն աղտոտված օդից պաշտպանելու համար:

Պակիստանի մեծությամբ երկրորդ քաղաքի փողոցներում մշուշը ցավեցնում է աչքերը և այրում կոկորդը: Տների ներսում քիչ մարդիկ կարող են իրենց թույլ տալ օդը մաքրող սարքեր՝

սահմանափակելու դռների և պատուհանների միջով թափանցող թունավոր մասնիկների վնասը:

Լահորը՝ 14 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը, որը լցված է գործարաններով, պարբերաբար դասվում է աշխարհի ամենաաղտոտված քաղաքների շարքին, սակայն այս ամիս այն հասել է ռեկորդային մակարդակի:

Դպրոցները փակվել են Փենջաբ նահանգի հիմնական քաղաքներում, որի մայրաքաղաքը Լահորն է,  նպատակ ունենալով նվազեցնել երեխաների աղտոտվածության ազդեցությունը,

հատկապես առավոտյան ճանապարհորդության ժամանակ, երբ այն հաճախ ամենաբարձրն է:

«Երեխաները անընդհատ հազում են, անընդհատ ալերգիա ունեն։ Դպրոցներում մենք տեսանք, որ երեխաների մեծ մասը հիվանդանում է», – ասում է Հնդկաստանին սահմանակից քաղաքի

տարրական դպրոցի 38-ամյա ուսուցչուհի Ռաֆիա Իքբալը:

Նրա ամուսինը՝ 41-ամյա գովազդի մասնագետ Մուհամմադ Սաֆդարը, ասում է, որ աղտոտվածության մակարդակը «անհնարին է դարձնում առօրյա կյանքը»:

«Մենք չենք կարող շարժվել, մենք չենք կարող դուրս գալ, մենք ընդհանրապես ոչինչ չենք կարող անել», – ասաց նա:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ