Ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 217-ի /Տեսանյութ/
Անցյալ շաբաթվա ավերիչ ջրհեղեղներից հետո իսպանացի փրկարարներն անհետ կորածների որոնումները կենտրոնացնում են Վալենսիայի ստորգետնյա ավտոտնակներում և բազմահարկ ավտոկայանատեղիում:
Մտավախություն կա, որ գնորդներն ու աշխատողները արգելափակվել են Վալենսիայի ծայրամասում գտնվող Ալդայայի առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում, քանի որ տարածքը ամբողջովին ողողված է:
Ոստիկանությունը հաստատել է, որ տեղում զննված առաջին 50 մեքենաներում զոհեր չկան:
Սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ այս մեքենաները հայտնաբերվել են ավտոկայանատեղի մուտքի մոտ, իսկ մնացած տեղերի մեծ մասը դեռ ջրի տակ է և դեռ պետք է ուսումնասիրվի:
Ջուրը ողողել է նաև քաղաքի Էլ Պրատ օդանավակայանի որոշ հատվածները: Ավելի քան 80 չվերթ չեղարկվել կամ հետաձգվել են, իսկ երկաթուղային ծառայությունները դադարեցվել են:
Մանրամասները՝ կից տեսանյութում: