30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Instagram-ի նոր սահմանափակումը դեռահասների համար /Տեսանյութ/

The Guardian-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Meta ընկերությունն իրեն պատկանող Instagram սոցկայքի 18 տարեկանից ցածր օգտատերերի համար կներկայացնի

«դեռահասների օգտահաշիվներ»,  որպեսզի ծնողներն ավելի մեծ վերահսկողություն ունենան սոցկայքում երեխաների գործունեության նկատմամբ:

Այս օգտահաշիվները ծնողներին հնարավորություն կտան սահմանափակել հավելվածից օգտվելու ժամանակը, իսկ գիշերային ժամերին առհասարակ արգելափակել դիտումը,

տեսնել այն օգտահաշիվները, որոնց երեխան հաղորդագրություններ է ուղարկում, ինչպես նաև տեսնել՝ ինչ կոնտենտ են իրենց երեխաները դիտում Instagram-ում:

Նոր գործառույթի շրջանակում՝ 16 տարեկանից ցածր օգտատերերը ծնողի թույլտվության կարիք կունենան, որպեսզի փոխեն նոր կարգավորումները,

մինչդեռ 16-18 տարեկանները կկարողանան ինքնուրույն փոխել դրանք:

Meta-ի գլոբալ անվտանգության գծով տնօրեն Անտիգոնե Դևիսն ասել է, որ «դեռահասների օգտահաշիվների» ներդրման որոշումը պայմանավորված է ծնողների կողմից

մտահոգություններով և ոչ թե կառավարության որևէ օրենսդրությամբ կամ առաջարկով:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ