22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էվակուացիա՝  ջրհեղեղի սպառնալիքի պատճառով /Տեսանյութ/

Կենտրոնական Ճապոնիայի երկու քաղաքներում մինչև 30 հազար մարդ տարհանվել է այն բանից հետո, երբ օդերևութաբանները զգուշացրել են

հորդառատ անձրևների հետևանքով առաջացած խոշոր ջրհեղեղների մասին:

Մոտ 18.000 մարդ Վաջիմա քաղաքում և ևս 12.000-ը՝ Սուզուում,  պետք է ապաստան փնտրեն Հոնսյու կղզու Իշիկավա պրեֆեկտուրայում:

BBC—ի փոխանցմամբ՝ Kyodo News կայքը հրապարակել է նկար, որտեղ երևում է, որ Վաջիմայում մի ամբողջ փողոց է հեղեղված։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը (Jma) հայտարարել է հորդառատ անձրևների արտակարգ իրավիճակ՝ տագնապի ամենաբարձր մակարդակը

պրեֆեկտուրայի որոշ հատվածների համար:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ