Նրանք կարծում են, որ հեռախոսներն ու սոցիալական ցանցերն իրենց լավ կրթություն կտան. Ռոնալդուն դժգոհ է /Տեսանյութ/
Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հարցրել են, թե արդյոք կարիերան ավարտելուց հետո մարզիչ կդառնա:
Նա վստահորեն նշել է՝
«Ինձ համար դժվար կլինի մարզիչ դառնալ, քանի որ ես չեմ համակրանք զգում ներկայիս փոքր սերնդի ֆուտբոլիստների նկատմամբ։
Դժվար է հատկապես ֆուտբոլում, քանի որ նրանք չեն լսում խորհուրդներ, որոնք հիմնված են փորձի վրա:
Նրանք կարծում են, որ ամեն ինչ գիտեն։ Նրանք կարծում են, որ հեռախոսներն ու սոցիալական ցանցերն իրենց լավ կրթություն կտան։
Ես մտածելու շատ բան ունեմ։ Իմ կյանքի մեկ այլ գլուխ կապված է բիզնեսի հետ, և ես ոգևորված եմ դրանով։ Սա մարտահրավեր կլինի ինձ համար»,-ասել է Ռոնալդուն Rio Ferdinand Presents YouTube-ի ալիքում հրապարակված տեսանյութում։
Մանրամասները՝ կից տեսանյութում: