22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հարսանիքին պատահաբար կրակել է թոռանը /Տեսանյութ/

Associated Press-ի փոխանցմամբ՝ Տեխաս նահանգի կոմիսարը մեկ տարի պայմանական ազատազրկում կկրի Նեբրասկայում հարսանիքի ժամանակ թոռան ուսին պատահաբար

կրակելու համար։

Կրակոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Գարդները, Դենտոն քաղաքի մերձակայքում վարում էր իր եղբորորդու բացօթյա հարսանիքը, հանել է ատրճանակը՝

մտադրվելով դատարկ փամփուշտով օդ կրակել՝ ազդարարելու համար բացօթյա արարողության մեկնարկը:

Բայց երբ կոմիսարը ատրճանակը վերև է բարձրացնել, պատահմամբ կրակել է և գնդակը դիպել է թոռանը:

Գնդակը խոր թափանցել է տղայի մկանների մեջ՝ հյուսվածքների և մկանային զանգվածի զգալի կորուստ առաջացնելով, հաղորդում է Lincoln Journal Star-ը։

Լանկասթեր շրջանի դատախազի տեղակալ Էրիկ Միլլերն ասել է, որ սարսափել է՝ տեսնելով, որ ինչ-որ մեկն այդքան մեծ ամբոխի առաջ ընդունակ է զենք գործադրել:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ